Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նվիրվում է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին

Նվիրվում է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին
16.04.2013 | 15:22

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակության 80-ամյակին:

Ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիների և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:
Ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին` Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահում:
Հավելենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ